12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Վերջին կես տարում առաջին անգամ բանակցություններ են վարել Ֆրանսիայի եւ Թուրքիայի նախագահները՝ տեսակապի միջոցով: Էմանուել Մակրոնն ու Ռեջեփ Էրդողանը փորձել են կարգավորել երկկողմ հարաբերությունները, որոնք գերլարվել են ոչ միայն բազմաթիվ հարցերում 2 երկրների շահերի բախման, այլեւ անձնական կոնֆլիկտի պատճառով:
Թուրքիայի նախագահական պալատի տարածած հաղորդագրության համաձայն՝ Էրդողանն ասել է, թե որպես ՆԱՏՕ-ի գծով 2 ուժեղ դաշնակիցներ՝ Թուրքիան եւ Ֆրանսիան կարող են զգալի ներդրում ունենալ աշխարհում անվտանգության, կայունության եւ խաղաղության հաստատման ջանքերում՝ Եվրոպայից Կովկաս, Մերձավոր Արեւելքից Աֆրիկա:
Էրդողանն առաջարկել է Մակրոնին համատեղ քայլեր ձեռնարկել ահաբեկչական կազմակերպությունների դեմ: Եվ սա ասել է այն երկրի նախագահը, որն Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում Մերձավոր Արեւելքից ահաբեկիչների էր տեղափոխում հակամարտության գոտի ու այն էլ այն պետության ղեկավարին, որը բացեիբաց խոսել էր այդ փաստի մասին:
Էրդողանը, որն ամիսներ շարունակ Մակրոնին հոգեկան հիվանդ էր անվանում, նաեւ հույս է հայտնել, որ բոլոր այս հարցերում Անկարան եւ Փարիզը համերաշխ կգործեն: