կարևոր
709 դիտում, 7 ամիս առաջ - 2021-03-03 13:18

ՀՅԴ-ն Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման ծրագիր է իրականացնում

ՀՅԴ-ն Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման ծրագիր է իրականացնում

Այսօր Արցախի Պետական Համալսարանում կայացավ ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանի հանդիպումը Տնտեսագիտության ֆակուլտետի ուսանողների հետ:

Հանդիպման ընթացքում ներկայացվեց ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի Երիտասարական միության կողմից նախատեսվող Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման դասընթացի ծրագիրը: Ուսանողները մեծ ուրախությամբ ընդունեցին Արցախում երիտասարդության կարողությունների զարգացմանն ուղղված ծրագիրը:

Ծրագրի շրջանակներում նախորդ օրերին ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի պատասխանատու Արշակ Մեսրոպյանը և ՀՅԴ Արցախի Երիտասարդական միության կենտրոնական վարչության ներկայացուցիչ Վահագն Խաչատրյանը հանդիպումներ են ունեցել Ստեփանակերտում գործող Մեսրոպ Մաշտոց Համալսարանի ռեկտոր Դ.Ս.Գաբրիելյանի Գաբրիելյանի և Գրիգոր Նարեկացի համալսարանի հասարակայնության և լրատվության բաժնի պատասխանատու Սոնա Համբարձումյանի, ՈՒԽ նախագահ Նորա Աղաբաբյանի և տեղակալ Նարինե Առուշանյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀՅԴ Բյուրոյի Երիտասարդական գրասենյակի և ՀՅԴ Արցախի Երիտասարական միության կողմից նախատեսվող Արցախի երիտասարդության կարողականության և հմտությունների զարգացման դասընթացներին ուսանողների ներգրավվածության հարցը և պայմանավորվածություն Է ձեռք բերվել ծրագրի հետ կապված հետագա համագործակցության շուրջ: