կարևոր
1285 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-03 12:39

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը և մի քանի ակտիվիստներ հրավիրվել են Ոստիկանություն

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը հայտնել է, որ հրավիրվել է ՀՀ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության կենտրոնական բաժին: Մամիջանյանն այս մասին գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: Թե ինչու է հրավիրվել ոստիկանության բաժին, Մամիջանյանը չի հայտնում՝ նշելով, որ «իրենց համար սա ոչ թե «ճնշում» է, այլ պայքարի արդյունավետության ցուցանիշ»: