կարևոր
484 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-03 12:14

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ նախագահի հետ

«Հայրենիքի փրկության շարժման» անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ նախագահի հետ

Հայրենիքի փրկության շարժման անդամներն այս պահին հանդիպում են ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։

Հանդիպմանը մասնակցում են «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանը, ՀՀԿ-ական, ԱԺ նախկին պատգմավոր Վահրամ Բաղդասարյանը և «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը։

Հիշեցնենք, որ նախագահի աշխատակազմը երեկ հայտարարել է, որ նախագահը չի ստորագրելու Օնիկ Գասպարյանին ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը, բայց ՍԴ դիմելու է ոչ թե Նիկոլ Փաշինյանի ներկայացրած հրամանագրի նախագծի սահմանադրականության հարցը պարզելու համար, այլ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի ՀՀ օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով: