կարևոր
1114 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-03 13:11

Արցախում նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548 հա տարածք

Արցախում նոյեմբերի 23-ից մինչ այժմ չպայթած զինամթերքից մաքրվել է 1 548  հա տարածք

ՌԴ ՊՆ Միջազգային ականազերծման կենտրոնի զինծառայողները շարունակում են ինժեներական հետախուզման եւ ականազերծման աշխատանքները Լեռնային Ղարաբաղում Ռուսաստանի խաղաղապահ ուժերի պատասխանատվության գոտում, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

Ականազերծման ընթացքում Մարդակերտի շրջանում ռուս սակրավորները վնասազերծել են ավելի քան 30 152 մմ բեկորային-ֆուգասային հրետանային արկեր:

Ընդհանուր առմամբ՝ 2020թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 1 548 հա տարածք, 484 կմ ճանապարհ, 1 524 բնակելի շենք, ներառյալ՝ 30 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 24 994 պայթուցիկ առարկա: