կարևոր
299 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 21:53

Արտենիի դպրոցում բացվել է Պռոշյանի դասակի կամավոր Աբրահամ Բարնջյանի անվան դասարան

Արտենիի դպրոցում բացվել է Պռոշյանի դասակի կամավոր Աբրահամ Բարնջյանի անվան դասարան

Այսօր՝ մարտի 2-ին ժամը 14։00-ին Արտենի գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Կամավորական շարժում» ՀԿ-ի երկրորդ վաշտի Պռոշյանի դասակի կամավոր ընկեր Աբրահամ Բարնջյանի անվան դասարանի անվանակոչման արարողությունը։

Միջոցառմանը ներկա էին Աբրահամի հարազատները, ընկերները, Արտենիի բնակիչներն ու շրջանի հոգեւոր հովիվը։ Դպրոցի սաները ներկայացրին ազգային երգ ու ասմունք, որից հետո Աբրահամ Բարնջյանը հետմահու պարգեւատրվեց Արցախի Հանրապետության Արիության համար մեդալով։

«Կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Արտաշես Մխիթարյանը մեդալը փոխանցեց Աբրահամի մորը։ Ապա օծման արարողությամբ դասարանն անվանակոչվեց Աբրահամի անվամբ եւ ներկաներն ուղղվեցին գերեզմանոց՝ խունկ եւ մոմ վառելու Աբրահամի հիշատակին։

Ֆոտոշարք