կարևոր
830 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 21:27

Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի պապը համաշխարհային նոր ջրհեղեղ է կանխատեսել

Հռոմի պապ Ֆրանցիսկոսի համոզմամբ՝ մարդկությանը նոր համաշխարհային ջրհեղեղ է սպասվում: Ինչպես հայտնում է «Ռիա-նովոստի»-ն, Հռոմի պապը նշել է, որ աղետը տեղի կունենա, եթե տարբեր պետությունների ղեկավարներ միջոցներ չձեռնարկեն գլոբալ տաքացման դեմ պայքարելու համար:

«Ջջրհեղեղը տեղի կունենա, եթե մենք շարունակենք ընթանալ նույն ուղով»,- ասել է Ֆրանցիսկոսը՝ հիշեցնելով, որ Նոյն առաքինության շնորհիվ կարողացավ գոյատևել աղետի ժամանակ:

Հռոմի պապը կոչ է արել քաղաքացիներին և քաղաքական գործիչներին խոհեմություն դրսևորել՝ նշելով, որ դա զուգահեռ է «կարեկցանքին մարդկանց, աշխարհի և նրա խնդիրների հանդեպ»: