24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
«Թովմասյան» հիմնադրամը, ՀՀ ԶՈՒ հոգեւոր առաջնորդության առաջարկով, հանձն է առել հովանավորել այս տարի զորակոչվող զինծառայողներին «Աշոտ Երկաթ» խաչերի հանձնումը։
Մարտի 1-ին Քանաքեռի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում տեղի ունեցավ խաչերի օրհնության և զորակոչիկներին հանձնման հանդիսավոր արարողություն, որից հետո «Թովմասյան» հիմնադրամի ղեկավար Արտակ Թովմասյանին շնորհվեց «Աշոտ Երկաթ» ոսկե շքանշան։
Այս ավանդույթը նոր չէ։ Այն սկիզբ է առել Արցախյան գոյամարտի տարիներին, երբ հայ մարտիկները խաչեր էին կրում համազգեստի եւ զրահատեխնիկայի վրա։ Այս կրծքանշանը, որը պահվում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, 2012 թվականին Վեհափառ Հայրապետի կողմից հռչակվել է` որպես «Հայոց բանակի պահապան Խաչ»։
Այն Աշոտ Երկաթ թագավորի խաչի կրկնօրինակն է, որը համարվում է պատմական սրբություն։