Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել Է 10 565-ով, դա նվազագույն ցուցանիշն Է հոկտեմբերի 4-ից ի վեր: Ախտահարվածների ընդհանուր քանակը հասել Է 4 268 215-ի, մարտի 2-ին լրագրողներին հայտնել են նոր հիվանդության դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում:
Հարաբերական արտահայտությամբ նոր դեպքերի աճը, շտաբի տվյալների համաձայն՝ կազմել Է 0,25 տոկոս: Ներկայումս Ռուսաստանում հիվանդ Է 343 279 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 14 966-ով: Բուժվել է 3 838 040 մարդ: Դուրս գրվածների բաժինը, շտաբի տվյալներով՝ ավելացել Է վարակվածների ընդհանուր թվի մինչեւ 89,9 տոկոսը:
Կորոնավիրուսի պատճառով մահացու վախճանների թիվը Ռուսաստանում մեկ օրում աճել Է 441-ով՝ մեկ օր առաջվա 333-ի դիմաց: Ընդամենը վարակից մահացել Է 86 896 հիվանդ: