կարևոր
405 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 17:03

Վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից ու բանակից․ Արամ Վարդևանյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու առաջարկը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ․ հայտնում է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը։

«1) Հանրապետության նախագահը փետրվարի 27-ին առարկություններով վերադարձրեց գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին ազատելու վարչապետի առաջարկությունը՝ հիմք ընդունելով, որ այն առերևույթ հակասում է Սահմանադրությանը:

2) Այսօր հայտարարությամբ արձանագրում է, որ իր կողմից արձանագրած այդ առերևույթ հակասահմանադրական հրամանագրի վերաբերյալ չի ստորագրելու: Բայց մի օրենքի մասով, որն առհասարակ չկար առարկություններում, դիմելու է ՍԴ:

3) Այսինքն, ըստ նախագահի, առերևույթ սահմանադրական խնդիր ունեցող նորմը կարող է իրավունքի ուժով առավելագույնը մարտի 4-ին մտնել ուժի մեջ:

 4) Ցավում եմ, որ վահագհովակիմյանները և վարչապետի պաշտոն զբաղեցնողը նախագահի համար գերակայող եղան Սահմանադրությունից ու բանակից: Ցավում եմ, որ նման զիջման կարող էր գնալ նախագահը, այն էլ՝ նման պայմաններում: Ափսոսում եմ...», - ֆեյսբուքյան էջում գրել է Վարդևանյանը։