կարևոր
339 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 16:11

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսի բացումը. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

«Մատենադարան-Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսի բացումը. (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Մաշտոցյան Մատենադարանի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ մարտի 2-ին Մաշտոցյան Մատենադարանում բացվել է «Մատենադարան–Գանձասար» գիտամշակութային կենտրոնից Մատենադարան տեղափոխված Արցախյան ձեռագրերի ցուցահանդեսը։

Ներկայացվել են Արցախի գրչության կենտրոնները՝ Ամարասը, Գանձասարը, Եղիշե Առաքյալի վանքը, Գտչավանքը, Մեծառանաց Սբ․ Հակոբավանքը, Խադավանքը, Դադիվանքը, Երիցմանկանց վանքը, Շուշին։ Արցախում գրված, նկարազարդված և պահված ձեռագրեր, արխիվային փաստաթղթեր, Շուշիում տպված հնատիպ գրքեր։ Ընդհանուր շուրջ 8 տասնյակի հասնող ցուցանմուշ:

Ցուցահանդեսը ժամանակավոր է, համապատասխան պայմանների առկայության դեպքում տեղափոխվելու է Արցախ։

 

Ֆոտոշարք