կարևոր
221 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 15:58

Վթար՝ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներ

Վթար՝  Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհին. կան արգելափակված քաղաքացիներ

Մարտի 1-ին` ժամը 21։18-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալագյազ-Գյումրի ավտոճանապարհին՝ Գեղաձորի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան արգելափակված քաղաքացիներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Ծաղկահովիտ-Արթիկ ավտոճանապարհի 7-րդ կմ-ին «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ռ․ Զ․, ծնված 1995 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել դաշտամիջյան հատվածում:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը վարորդը և ուղևորը (Ն․ Հ․) դուրս են բերվել ավտոմեքենայից տեղի ուժերով։

Փրկարարները փակել են գազի բալոնի փականը և ավտոմեքենան դուրս բերել ճանապարհի երթևեկելի հատված: