կարևոր
377 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 15:29

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տայվանի ափերի մոտ

Մարտի 2-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Տայվանի հարավ-արեւելյան ափի մոտ: Այս մասին հայտնել են կղզու սեյսմոլոգիական ծառայությունից:

Ստորգետնյա ցնցումների Էպիկենտրոնը գտնվել Է Թայդուն քաղաքից 93,6 կիլոմետր հեռավորության վրա, օջախն ընկած Է եղել 31,2 կիլոմետր ծովի հատակի տակ: Գետնի տատանումներ են զգացվել Փինդունի եւ Թայդունի գավառների տարածքում: Տվյալներ տուժածների եւ վնասի մասին չեն ստացվել: 23 միլիոն բնակչությամբ Տայվանը գտնվում Է Արեւելյան Ասիայի սեյսմիկ առավել ակտիվ գոտիներից մեկում: