17.05.2022
|
||
---|---|---|
USD | 454.86 -0.13 | |
GBP | 567.07 +8.89 | |
EUR | 478.29 +3.51 | |
GEL | 153.34 +0.02 | |
RUB | 7.18 -0.03 |
Միացյալ Նահանգներն առաջարկել են Աֆղանստանի կառավարության եւ «Թալիբան» արմատական շարժման ներկայացուցիչների միջեւ անցկացնել ավելի բարձր մակարդակի հանդիպում, քան Դոհայի միջաֆղանական բանակցությունների մակարդակը: Այս մասին Քաբուլում հայտարարել Է Աֆղանստանի հարցերով ԱՄՆ-ի ատուկ ներկայացուցիչ Զալմայ Խալիլզադը:
Ինչպես մարտի 2-ին հայտնել Է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով Աֆղանստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյայի, «Խալիլզադը հանդես Է եկել Աֆղանստանի իշխանությունների եւ թալիբների միջեւ ավելի բարձր մակարդակի հանդիպում անցկացնելու առաջարկությամբ»: Բացի դրանից, ալիքի աղբյուրի տեղակատվությամբ, ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցիչը հայտնել Է Աֆղանստանում հաշտության գործընթացի շուրջը տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու գաղափար: Խալիլզադը, նշել Է աղբյուրը, Քաբուլում Աֆղանստանի ղեկավարության հետ քննարկել Է «Վաշինգտոնի եւ «Թալիբանի» միջեւ (Դոհայում ձեռք բերված) համաձայնության մի շարք դրույթների վերանայումը, ներառյալ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման ժամկետները»: ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ Վաշինգտոնը չի պատրաստվում դուրս գալու թալիբների հետ համաձայնագրից, բայց «մտադիր Է ուղղումներ մտցնել դրա մեջ»:
Խալիլզադը Քաբուլ Է ժամանել ԱՄՆ-ի նոր նախագահ Ջո Բայդենի պաշտոնն ստանձնելուց հետո առաջին այցով: Աֆղանստանում ԱՄՆ-ի դեսպանությունը ծանուցել Է, որ Քաբուլից հետո Միացյալ Նահանգների հատուկ ներկայացուցիչը կայցելի Դոհա, որտեղ կհանդիպի թալիբների ներկայացուցիչների հետ: