կարևոր
329 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 14:57

Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

ԱՀ ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայությունն իրազեկում է, որ Արցախում միջշրջանային ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

ՀՀ հետ կապող միջպետական մայրուղու Շուշի-Բերձոր-Գորիս ճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Լիսագորում տեղում է թաց ձյուն:

Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով: