կարևոր
287 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 14:49

Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ

Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ

Անհանգիստ է մեր հարեւան երկրում: 

Մատի 2-ի առավոտյան Թբիլիսիում Վրաստանի ընդդիմության առաջնորդներն ու նրանց համակիրները բողոքի ակցիա են անցկացրել խորհրդարանի շենքի մոտ: Նրանք փորձել են թույլ չտալ իշխող «Վրացական երազանք» կուսակցության պատգամավորներին մուտք գործել օրենսդիր մարմնի շենք, ինչի հետեւանքով ընդհարում է տեղի ունեցել ընդդիմադիրների ու իրավապահների միջեւ:

Պաշտոնական տվյալներով, 7 ցուցարար է ձերբակալվել:

Հիշեցնենք, որ Վրաստանի ընդդիմությունը պահանջում է իշխանություններից արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել ու քաղաքական բանտարկյալներին ազատ արձակել: