կարևոր
241 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 14:35

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի

«Նոա»-ն նոր դարպասապահ ունի

Հայաստանի գործող գավաթակիր Երևանի «Նոա» ֆուտբոլային ակումբը նոր համալրում ունի կազմում: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Նոա»-ն վարձակալության պայմանագիր է կնքել 21-ամյա դարպասապահ Նիկոլայ Նովիկովի հետ:

Նովիկովը «Չերտանովո»-ի սան է, հանդես է եկել «Չերտանովո»-ի և «Մորդովիա»-ի երկրորդ թիմերում: Վերջին թիմը եղել է «Ռոդինա»-ն:

Հայաստանի ընթացիկ առաջնությունում «Նոա»-ն Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 12 խաղից հետ 5-րդն է և ունի 19 միավոր: Մրցաշարային աղյուսակի առաջատարը 25 միավորով դեռևս «Արարատ»-ն է: