կարևոր
337 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 13:52

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 163 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 163 պացիենտ

Մարտի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  271 379 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 22 900 թեստավորում, որից 16 895-ը հակամարմինների թեստով,  6 005 -ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 163 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 686 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 532:

Դրականության ցուցանիշը՝ օրական 2.01%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1.78%, վերջին 7 օրվանը՝ 1.4%: