01.07.2022
|
||
---|---|---|
USD | 407.95 +0.74 | |
GBP | 491.82 -0.99 | |
EUR | 426.35 +2.81 | |
GEL | 140.19 +1.14 | |
RUB | 7.46 -0.29 |
Մարտի 2-ի` ժամը 11:00-ի դրությամբ, Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 461 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 271 379 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Երեկ իրականացվել է՝ 22 900 թեստավորում, որից 16 895-ը հակամարմինների թեստով, 6 005 -ը՝ PCR թեստով:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 163 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 686 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 12 մարդ, ընդհանուր՝ 3 532:
Դրականության ցուցանիշը՝ օրական 2.01%, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 1.78%, վերջին 7 օրվանը՝ 1.4%: