կարևոր
337 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 13:06

Շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

Շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ նախագահությամբ Աննա Դանիբեկյանի (Շենգավիթի նստավայր), շարունակվում է սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով քննությունը։

Գործով անցնում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ԶՈՒ Գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովը և նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը։

Նիստին զուգահեռ դատարանի բակում ընթանում է ակցիա՝ ի աջակցություն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և գործով անցնող մյուս անձանց:

Ամեն երեքշաբթի մենք այստեղ աշխատանքի ենք գալիս՝ կատակեց Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը՝ դիմելով դատարանի առջև հավաքված իրենց աջակիցներին։ Նա առաջարկեց, որ հավաքվածները գնան ամեն մեկն իր խնդիրներով, քանի որ դատավարությունը երկար է տևում։

«Հո չե՞ք սպասի այդքան․․․ մենք գնանք մեր գործին, որովհետև երկար ենք մասնակցում, շատ շնորհակալ ենք, որ մեզ հետ եք, մենք միասին հասնելու ենք հաջողության»,-ասաց Օհանյանը։