կարևոր
317 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 12:29

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման

Կոռուպցիայի եւ պաշտոնեական դիրքի չարաշահման համար Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է 3 տարվա ազատազրկման, որից 2 տարին՝ պայմանական:  

Այս գործով անցնում է Սարկոզիի փաստաբան Թյերի Էրզոգն ու վճռաբեկ դատարանի նախկին աշխատակից Ժիլբեր Ազիբերը: Բոլոր երեքը մեղադրվում են 2014-ին «կոռուպցիոն համաձայնագիր» կնքելու համար, երբ, ըստ հետաքննության, Սարկոզին գաղտնի տեղեկատվություն է ստացել Ազիբերից Էրզոգի միջոցով՝ «պաշտոնը բարձրացնելու դիմաց»:

66-ամյա Սարկոզիի փաստաբանն ասել է, որ բողոքարկելու են վճիռը: Ստացվում է՝ մինչեւ դատական գործընթացի ավարտը նախկին նախագահը ազատության մեջ կմնա: