կարևոր
1734 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-02 12:20

Ավելի քան 170 Կոնգրեսական դիմել է Բայդենին՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով

Ամերիկայի Հայ Դատի Հանձնախմբի ջանքերով ԱՄՆ-ի ավելի քան 170 կոնգրեսական դիմել է նախագահ Բայդենի ադմինիստրացիային՝ Թուրքիայի նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում որդեգրելու պահանջով: Նման նախաձեռնություն եղել էր նաև փետրվարի 19-ին, երբ 100 կոնգրեսականներ հանդես էին եկել հայտարարությամբ՝ կոչ անելով Բայդենին կանգնել Հայաստանի և Արցախի կողքին՝ ընդդեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի:

Փետրվարի 26-ին պետքարտուղար Էնթոնի Բլինքենին ուղղված նամակով կոնգրեսականներն իրենց լուրջ մտահոգությունն են հայտնել Թուրքիայում տեղի ունեցող մարդու իրավունքների կոպիտ խախտումների և ժողովրդավարական հետընթացի առիթով:  

Այս առընչությամբ քաղաքագետ Սուրեն Սարգսյանը գրում է

«Հիմա Վաշինգտոնում հակաթուրքական տրամադրություններ են և դրանք պետք է օգտագործենք: Եթե Հայաստանի իշխանությունները համայնքին չխանգարեն՝ հայ-թուրքական գործըթաց սկսելով, ապա Բայդենի կողմից Ցեղասպանության ճանաչման հավանականությունը կմեծանա»։