կարևոր
277 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 11:34

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2390 է

Արցախում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը 2390 է

Մարտի 1-ին կատարվել է 123 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 5 դեպք: Այս մասին տեղեկացնում է Արցախի առողջապահության նախարարությունը:

Արցախում 2021 թվականին կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 3268 քաղաքացու հետազոտություն, որից 506-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախի Հանրապետությունում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2390 դեպք: Կատարվել է 20 716 թեստավորում:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար: