կարևոր
311 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-02 10:31

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Հայ ուխտավորները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ այցելել են Ամարասի վանք (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածության իրականացման շրջանակներում ռուս խաղաղապահները շարունակում են աջակցել Լեռնային Ղարաբաղում խաղաղ կյանքի վերականգնմանը, գրում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում Ամարասի վանքը հայտնվել է կողմերի սահմանազատման գծի անմիջական հարևանությամբ։

ՌԴ ՊՆ-ի հաղորդմամբ՝ ռուս խաղաղապահներն ապահովել են 30 հոգանոց հայ ուխտավորների անվտանգությունը, որոնք նախօրեին Ստեփանակերտ քաղաքից այցելել են Ամարասի վանք։

Ֆոտոշարք