12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այս պայքարը վատ ղեկավարին լավ ղեկավարելու համար չէ, մենք վատ ղեկավար չունենք, մեր երկիրը նվաճել են թշնամիները: Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Այն օրը, երբ Նիկոլ Փաշինյանը դարձավ վարչապետ, ես ինքս ինձ համար գրառում արեցի, գրեցի՝ վերջ, Նաիրի երկիրն այլեւս չի իրականանալու, որովհետեւ մի հսկայական ցնցում պետք է լնիի, որ հնարավոր լինի երկիրը վերակառուցել: Այդ ցնցումը, ցավոք սրտի եղավ: Մեր սխալներն ու վրիպումներն էին, որ բերեց նրան, որ թշնամին գրավեց Հայաստանը: Եթե մենք նույն ձեւի շարունակենք, էլի թշնամիները կգրավեն Հայաստանը»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանն անդրադարձավ նրան, որ ՀՀ նախագահը հետ է ուղարկել ԳՇ պետին ազատելու միջնորդությունը. «ՀՀ նախագահն ամուր է կանգնած, բայց իր ամրությունը կախված է նաեւ մեր ամրությունից: Ինչքան մենք ամուր կանգնած լինենք, այնքան ամուր կլինի ինքը, ամուր կլինի բանակը: Հետո հարցը հասնելու է ՍԴ: Մենք պետք է ամուր կանգնած լինենք, որ ՍԴ-ն ամուր ձեւով պաշտպանի մեր ազգի, մեր բանակի շահերը: Եթե այդ կառույցների մեջքը դատարկ է, կարող է չդիմանալ, մենք պետք է ապահովենք այդ թիկունքը: Ամբողջ Հայաստանը պետք է ոտքի կանգնի»,-նշեց Վազգեն Մանուկյանը: