կարևոր
1873 դիտում, 2 տարի առաջ - 2021-03-01 19:42

Այսօր՝ մարտի 1-ն, «Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը եւ դրա համար դատված անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում․ Սեյրան Օհանյան

Այսօր՝ մարտի 1-ն, «Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը եւ դրա համար դատված անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում․ Սեյրան Օհանյան

Այս հրապարակում միանգամից Գլխավոր շտաբի երեք պետեր կան՝ ես, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը եւ գեներալ գնդապետ Մովսես Հակոբյանը: Այս մասին Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի ժամանակ հայտարարեց պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այսօր՝ մարտի 1-ն, «Մարտի 1»-ի հիմնական ոճրագործը, զանգվածային անկարգություններ կազմակերպողը եւ դրա համար դատված անձնավորությունը՝ Նիկոլ Փաշինյանը, նորից հանրահավաք է կազմակերպում եւ փորձում է մարդկանց մոլորության մեջ գցել, որովհետեւ 2008-ին նաեւ մենք՝ հայկական բանակը, արդեն զգում էինք, թե ուր են տանում մեր ժողովրդին, դեպի զանգվածային անկարգություններ: Դրա համար դատվածությունը նույնիսկ իրենց իշխանության օրոք պահպանվում է Նիկոլ Փաշինյանի վրա»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանն անդրադարձավ Գլխվոր շտաբի հայտարարությանը՝ նշելով, որ բանակը ճիշտ է արել, բանակի հրամանատարությանը վարչապեն իրավունք չունի ոչ պաշտոնից ազատելու, ոչ հետապնդելու:

«Ճիշտ է, ասում են՝ բանակը պետք է քաղաքական չեզոքություն ցուցաբերի, բայց նրանք քաղաքական չեզոքություն են ցուցաբերում, չեն խառնվում այս հանրահավաքներին: Բայց իրենք իրենց տեսակետն են արտահայտում, որպես ՀՀ քաղաքացի»:

Նա խոսեց նաեւ Հանրապետության հրապարակում հրավիրված հանրահավաքի մասին. «ՏԻՄ-եր, դպրոցներ, գործարարներ, օլիգարխների հատ առ հատ գրել են, ցուցակ կազմել, բերել Հանրապետության հրպարակ: Եթե դու կարող էիր հատ առ հատ ցուցակ կազմել ու բերել հրապարակ, ինչու դու դա չարեցիր այդ 44 օրվա ընթացքում, ինչու չկազմակերպեցին ու չտարար, որ մենք այնտեղ հաղթանակ տանենք: Մենք մեր բանակի կողիքն ենք եւ անպայման ունենալու ենք հաղթանակ»,-ասաց Սեյրան Օհանյանը: