կարևոր
1094 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-01 19:34

Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո

Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին. Մատվիենկո

Ռուսաստանը մտահոգությամբ է հետևում Հայաստանում տիրող իրավիճակին և շահագրգռված է դրա շուտափույթ կայունացմամբ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն:

«Իհարկե, մենք մտահոգությամբ ենք հետևում այս ամենին: Եվ մենք շահագրգռված ենք, որ Հայաստանում իրավիճակը հնարավորինս արագ կայունանա: Սա կարևոր է հենց Հայաստանի համար, հայ ժողովրդի համար, իհարկե, կարևոր է նաև տարածաշրջանում կայունության համար»,-նշել է Մատվիենկոն: