կարևոր
732 դիտում, 9 ամիս առաջ - 2021-03-01 18:25

Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան եւ քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան

Մարդիկ իշխանության փողերով անվճար հասել են Երեւան եւ քիչ-քիչ միանում են «Հայրենիքի փրկության շարժմանը». Գեղամ Մանուկյան

Մեր շատ հայրենակիցներ, որոնք Հայաստանի տարբեր շրջաններից տարբեր պատճառներով դժվարություն ունեին անցնող օրերին մասնակցել մեր հանրահավաքներին, այսօր գտել են շատ հարմար լուծում։ 

Նրանք պետական փողերով, իշխանության փողերով անվճար հասել են Երեւան, եւ հասկանալով, որ իրավունք չունեն մասնակցել հողատուի հանրահավաքին, քիչ-քիչ միանում են Հայրենիքի փրկության շարժմանը, որովհետեւ հասկանում են, որ չի կարող հայը լինել մի տեղ, որտեղ հնչելու են կարգախոսներ ընդդեմ բանակի բարձրագույն հրամանտարության: Այս մասին, այսօր՝ մարտի 1-ին, Բաղրամյան պողոտայում «Հայրենիքի փրկության շարժման» հանրահավաքի սկզբում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը: