կարևոր
365 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 15:41

Մարդկանց ստիպում եք գնալ և մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին․ ակցիա «Կենտրոն» թաղապետարանում

Մարդկանց ստիպում եք գնալ և մասնակցել Փաշինյանի հրավիրած հանրահավաքին․ ակցիա «Կենտրոն» թաղապետարանում

Մարդկանց ստիպում եք գնալ և մասնակցել Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։ Այս մասին հայտարարեցին մի խումբ քաղաքացիներ, ովքեր մտել էին Երևանի «Կենտրոն» վարչական շրջանի ղեկավարի նստավայր՝ արգելելու մարդկանց բռնությամբ հանրահավաքի տանելու գործելաոճը։

«Եվս մեկ անգամ զգուշացնում ենք՝ չփորձեք ՀՀ քաղաքացիներին ուժի սպառնալիքով տանել որևէ հանրահավաքի, որտեղ այդ դավաճանը իրականացնում է իր օրակարգը։ Սա մեր երկիրն է, մեր թաղապետարանն է, այստեղ իշխանությունը մենք ենք»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նրանք «Առանց Նիկոլ Հայաստան» վանկարկումներով շրջեցին թաղապետարանի շենքում, ապա դուրս եկան և երթով շարժվեցին դեպի Բաղրամյան պողոտա։

Հիշեցնենք, որ առցանց հարթակում երեկ տարածվեցին ՏԻՄ մարմինների պաշտոնյաների հետ հեռախոսային խոսակցության ձայնագրություններ, որոնցում պաշտոնյային զանգահարած անձը ներկայանում է իբրեւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ ու հետաքրքրվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ մարտի մեկին հայտարարած հանրահավաքին մասնակցելու համար մարդկանց տեղափոխման խնդիր կա՞, տրանսպորտի հարց պե՞տք է լուծել։ Զրուցակիցներն էլ պատասխանում են, թե ինչ են արել այդ ուղղությամբ։