կարևոր
342 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 15:18

Կոչ ենք անում բոլոր գիտակից եւ արժանապատիվ հայրենակիցներին համախմբվել «Հայրենիքի փրկության շարժման» շուրջ․ ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական կոմիտե

Կոչ ենք անում բոլոր գիտակից եւ արժանապատիվ հայրենակիցներին համախմբվել «Հայրենիքի փրկության շարժման» շուրջ․ ՀՅԴ Հյուսիսային Իրանի Կենտրոնական կոմիտե

Հայաստանի, Արցախի եւ հայ ժողովրդի համար վճռորոշ այս օրերին, երբ ՀՀ կապիտուլեանտ եւ դաւաճանական իշխանութիւնների թիրախում է յայտնւել մեր անկախութեան կերտողներից եւ մեր պետականութեան գլխաւոր խորհրդանիշերից մէկը, մեր յաղթանակների եւ արժանապատւութեան մարմնաւորողը՝ Հայոց Բանակը եւ նրա սպայակազմը, ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական կոմիտէն յայտնում է իր ողջ կառոյցի անվերապահ զօրակցութիւնը Հայոց Բանակին եւ նրա հրամանատարական կազմին:

Օրհասական այս պահին, երբ նժարին է դրւած Հայոց պետականութեան լինել-չլինելու հարցը, մենք մեր լիարժէք զօրակցութիւնն ենք յայտնում նաեւ «Հայրենիքի փրկութեան շարժման»-ը, եւ կոչ ենք անում մեր բոլոր գիտակից եւ արժանապատիւ հայրենակիցներին համախմբւել շարժման առանցքի շուրջ՝ յանուն Հայրենիքի փրկութեան եւ պաշտպանութեան:

Մենք հաստատում ենք, որ ներկայ անելանելի թւացող իրավիճակի միակ ելքն անձնատւութեան, նւաստացման եւ պարտութեան մարմնացումն համարւող այս իշխանութիւնների օր առաջ հեռացումն է:

Վստահ ենք, որ միասնութեան եւ համազգային ջանքերի շնորհիւ հնարաւոր կը լինի կասեցնել մեր Հայրենիքի գահավիժման ընթացքն ու վերականգնել ոտնատակ տրւած մեր ազգային արժանապատւութիւնը:

 

ՀՅԴ Հիւսիսային Իրանի Կենտրոնական Կոմիտէ

01.03.2021 թ., Թեհրան