կարևոր
951 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 14:46

Առանց պետահամարանիշերի ավտոբուսով մարդկանց ուղարկում են Երեւան

Առանց պետահամարանիշերի ավտոբուսով մարդկանց ուղարկում են Երեւան

Մեր տեղեկություններով, Լոռու մարզի Թումանյան բանավանից կազմակերպել են բնակիչների տեղափոխույթունը Երեւան, իշխանության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար։

Օրերս բանավանի համայնքին Սոցիալական ներդրումների հիմնադրամը ավտոբուս է նվիրել համայնքային կարիքների համար։

Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էլ որոշել է այն առաջինն օգտագործել հանրահավաքին մարդ բերելու համար։ Ավտոբուսն, ի դեպ, դեռ պետական գրանցում չունի եւ պետհամարանիշները փոխադրամիջոցի վրա բացակայում են։ 

Հիշեցնենք, որ Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը երեք օր առաջ է ստանձնել պարտականությունները։