24.06.2022
|
||
---|---|---|
USD | 408.56 -2.26 | |
GBP | 502.73 +1.12 | |
EUR | 430.54 -0.94 | |
GEL | 139.14 -0.83 | |
RUB | 7.67 -0.07 |
Մեր տեղեկություններով, Լոռու մարզի Թումանյան բանավանից կազմակերպել են բնակիչների տեղափոխույթունը Երեւան, իշխանության կազմակերպած հանրահավաքին մասնակցելու համար։
Օրերս բանավանի համայնքին Սոցիալական ներդրումների հիմնադրամը ավտոբուս է նվիրել համայնքային կարիքների համար։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարն էլ որոշել է այն առաջինն օգտագործել հանրահավաքին մարդ բերելու համար։ Ավտոբուսն, ի դեպ, դեռ պետական գրանցում չունի եւ պետհամարանիշները փոխադրամիջոցի վրա բացակայում են։
Հիշեցնենք, որ Թումանյան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Տիգրան Մխիթարյանը երեք օր առաջ է ստանձնել պարտականությունները։