կարևոր
981 դիտում, 8 ամիս առաջ - 2021-03-01 14:01

Վազգեն Մանուկյանը ցավակցագիր է հղել Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ

Հայրենիքի փրկության շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը ցավակցել է Ջրվեժ համայնքի հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան կապակցությամբ․

«Մեծ ցավով տեղեկացա սարսափելի ավտովթարի հետևանքով Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանի մահվան մասին:

Տեր Կյուրեղը Հայ եկեղեցու արժեքները կրող, մարդկային ու հոգևոր բարձր հատկանիշներ ունեցող փայլուն հոգևորական էր և մարմնավորում էր հայ հոգևորականի իրական կերպարը։

Նա իր առաքելությունն էր համարում մշտապես կանգնած լինել մեր պետականության հիմնասյուների՝ հայ մշակույթի, եկեղեցու, բանակի, ընտանիքի, հավատքի կողքին։

Խորին ցավակցություն եմ հայտնում արժանապատիվ Տեր հոր մահվան կապակցությամբ»։