կարևոր
266 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 13:52

Վրաստանը բացել է օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար

Վրաստանը բացել է օդային սահմանը ՀՀ քաղաքացիների համար

Այսօրվանից Հայաստանի քաղաքացիները կարող են գնալ Վրաստան՝ օդային ճանապարհով:

Վրաստան ժամանելիս պարտադիր է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական պատասխան, որն արվել է մուտքից առաջ ոչ շուտ, քան 72 ժամ առաջ:

Վրաստանի արտգործնախարարությունը հայտնում է նաեւ, որ այդ երկրում գտնվելու արդեն երրորդ օրը օտարերկացիներն իրենց հաշվին պետք է կորոնավիրուսի հավելյալ թեստավորում անցնեն:

Վրաստանն այսօրվանից օդային սահմանը բացել է եւս 5 երկրի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Ուկրաինայի եւ Ղազախստանի քաղաքացիների համար: Զբոսաշրջիկների համար ցամաքային ու ծովային ուղիները Վրաստանը դեռ փակ է պահում: