կարևոր
299 դիտում, 1 ամիս առաջ --> 2021-03-01 12:21

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 409 պացիենտ

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է 409 պացիենտ

Մարտի 1-ի` ժամը 11:00-ի, դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 160 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում  270 918 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը: 

Երեկ իրականացվել է՝ 17 947 թեստավորում, որից 13 244-ը հակամարմինների թեստով, 4703-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 409 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 265 523 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 10 մարդ, ընդհանուր՝ 3 520:

Դրականության ցուցանիշը՝ օրական 0,89%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 1,9%, վերջին 7 օրվանը՝ 1,44%: