Թուրքամետ լոբբիստ Սամսոն Օզարարատը Երեւանում է. նա հանդիպում է իշխանության ներկայացուցիչների հետ: Լուրը հաղորդում է Mediaport թելեգրամյան ալիքը՝ կից հրապարակելով լուսանկար Երեւանի հյուրանոցներից մեկում Օզարարատի եւ «Իմ քայլի» պատգամավոր Հովհաննես Իգիթյանի հանդիպումից:
Օզարարատը Թուրքիայի իշխանությունների մերձավոր շրջանակից է, դեռ 90-ականներից աշխատում է հայ-թուրքական հարաբերությունների «մերձեցման» համար: Նա էր 90-ականներին կազմակերպել Լեւոն Տեր-Պետրոսյանի հանդիպումը թուրքական «Գորշ գայլեր» կազմակերպության հիմնադրի հետ: