կարևոր
960 դիտում, 1 տարի առաջ - 2021-03-01 10:40

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք

Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են շուրջ 1 535 հա տարածք

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն:

«Խաղաղապահ առաքելության ողջ ընթացքում Լեռնային Ղարաբաղում ականազերծվել է շուրջ 1 535 հա տարածք, 478 կմ ճանապարհ: Հայտնաբերվել և վնասազերծվել է 24 հազար 962 պայթյունավտանգ առարկա»,- ասված է հաղորդագրությունում: