կարևոր
305 դիտում, 2 ամիս առաջ - 2021-03-01 09:08

Այսօր մարտի 1-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Այսօր մարտի 1-ն է․ օրվա պատմական նշանակությունը

Մարտի 1, տարվա 60-րդ (նահանջ տարիներին՝ 61-րդ) օրն է։

Գարնան առաջին օրացուցային օրն է։

Տարվա ավարտին մնում է 305 օր։

  • 1445 թ. - ծնվել է Սանդրո Բոտիչելլին, վերածննդի իտալացի նկարիչ (մահ. 1510)։
  • 1565 թ. - հիմնադրվել է Ռիո դե Ժանեյրոն, Հարավային Ամերիկայի ամենամեծ քաղաքներից մեկը։
  • 1810 թ. - ծնվել է Ֆրեդերիկ Շոպենը, լեհ նշանավոր կոմպոզիտոր (մահ. 1849)։
  • 1872 թ. - ԱՄՆ-ում բացվեց աշխարհում առաջին ազգային պարկը՝ Ելոուսթոունը։
  • 1892 թ. - ծնվել է Ռյունոսկե Ակուտագավան, ճապոնացի դասական գրող (ինքնասպան է եղել 1927 թ.)։
  • 1901 թ. - ծնվել է Սարմենը, հայ բանաստեղծ, ԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ (մահ. 1984)։
  • 1992 թ. - Բոսնիա և Հերցոգովինան իրենց անկախ են հայտարարում Հարավսլավիայից։
  • 1994 թ. - ծնվել է Ջասթին Բիբերը, կանադացի երգիչ։
  • 2008 թ. - Երևան քաղաքում ՀՀ նախագահի ընտրությունների բողոքարկման ցույցերի ժամանակ տեղի ունեցան բախումներ ոստիկանության և ցուցարարների միջև, արդյունքում զոհվեց 10 մարդ։