Հանրապետության տարածքում մարտի 1-ին առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով։
Երևանում մարտի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ: Օդի ջերմաստիճանը գիշերը կդիտվի +2, ցերեկը՝ +6, երեկոյան՝ +4 աստիճան տաքություն։