ԱԺ Իմ քայլը խմբակցության նախկին անդամ, այժմ՝ անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը գրում է.
«2018 ֊ին մերժեցինք բոլոր արատավոր երևույթները` մարդ հավաքել, դպրոցներից մարդ բերել, պաշտոնական դիրքի չարաշահում, ընտրակեղծիք, լցոնում, ձայն առնել, վախեցնել, շանտաժ անել ։
Որքան էինք հավատում այդ իրականությանը ու որքան հաճելի էր, որ դա ստացվեց, բայց 2021 թ. կրկին հասանք զրոյական կետի և սահուն մտնում ենք մերժված, արատավոր երևույթների տիրույթ»: