550 դիտում, 2021.02.28 21:01

«Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը Հայոց բանակի կողքին է

«Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը Հայոց բանակի կողքին է

Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության շարունակություն արձանագրվեց նաև Հադրութում՝ Արցախյան երրորդ պատերազմի օրերին։ «Հադրութի դեօկուպացիա» ՀԿ-ն այսօր իր խոնարհումը բերելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղակայված Սումգայիթյան ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարին, ևս մեկ անգամ վերահաստատում է իր դիրքորոշումը՝ պաշտպանելու բռնագաղթած հադրութեցիների իրավունքներն ու շահերը։

Եվ այս խորհրդանշական օրը, ներքաղաքական անորոշությունը ցրելու մեծ ցանկությամբ, «Հադրութի դեօկուպացիա» կազմակերպությունը նույնպես կանգնում է ազգի անվտանգության միակ երաշխավորի՝ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ կողքին։