452 դիտում, 2021.02.28 20:15

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. Արման Թաթոյան

Ադրբեջանի իշխանությունները քաղաքական շահարկման առարկա են դարձնում գերիների ու անհետ կորածների որոնման հարցերը. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։

«Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:

Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:

«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից», - նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները   մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: