23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը փետրվարի 28-ին մասնակցել է Հանրապետության նախագահի նստավայրում 2020 թվականի պատերազմի ընթացքում անհետ կորածների ընտանիքների անդամների հետ հանդիպմանը, հայտնում են ՄԻՊ աշխատակազմից։
«Հանդիպմանը մասնակցել են նաև Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և Պաշտպանության նախարարի գլխավոր խորհրդական, գեներալ-մայոր Արթուր Սիմոնյանը:
Հանդիպման ընթացքում ընդգծվել է միջազգային կառույցների դիմելու, նրանց արձագանքի կարևորությունը թե՛ գերիների, թե՛ անհետ կորածների որոնման հարցերի լուծմանը՝ թույլ չտալու համար, որ Ադրբեջանը հայկական կողմի գերիների վերադարձի հարցը դարձնի քաղաքական շահարկման ու սակարկությունների առարկա:
«Հետպատերազմական գործընթացում մարդու իրավունքների կամ մարդասիրական հարցերը, այդ թվում՝ գերիների ազատ արձակումն ու վերադարձը պետք է ապահովվի ռազմական գործողությունների դադարից անմիջապես հետո և դրանք պետք է զերծ պահվեն քաղաքական գործընթացներից», - նշել է Մարդու իրավունքների պաշտպանը՝ շեշտելով, որ Ադրբեջանի կողմից իրականացված ու իրականացվող մարդու իրավունքների խախտումները մշտապես բարձրաձայնում է և տեղեկացնում միջազգային իրավապաշտպան կազմակերպություններին: