494 դիտում, 2021.02.28 20:13

ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին

ԵՊՀ խոսնակ Գևորգ Էմին-Տերյանն անդրադարձել է իշխանական պատգամավոր Վահագն Հովակիմյանին

ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է Իմ քայլի պատգամավոր Վահագն Հովակիմյանի մասին.

«2019-ի հունվարին սույն անձնավորությունը TV5-ով «դուրս էր տվել» ԵՊՀ-ի հասցեին։ Ուզում էինք պաշտոնապես պատասխանել։ ԵՊՀ ղեկավարներից մեկը, թերթելով նրա անձնական գործը, ասաց․ «Լավ, էս ինչ մեղք է էս տղան, սրան ո՞նց պատասխանենք»։ Այդպես էլ չպատասխանեցինք։
Եթե կարճ ասեմ՝ շատ դրամատիկ կերպով անընդհատ դուրս է մնացել, վերականգնվել, ֆակուլտետներ փոխել ևն։
Ինչ եմ ուզում ասել, մեղք է այդ տղան, մի քիչ նրբանկատ եղեք»:

Հավելենք, որ ԱԺ-ի պաշտոնական կայքում Վահագն Հովակիմյանի կենսագրության մեջ ևս նշված է, որ նա 1991-1993թթ. սովորել է ԵՊՀ ռադիոֆիզիկայի ֆակուլտետում: Իսկ 1996-2000թթ.-ին, չորս ուսումնական տարում սովորել է ԵՊՀ փիլիոսոփայության, սոցիոլոգիայի, հոգեբանության եւ քաղաքագիտության ֆակուլտետներում: Ի վերջո պարզ չէ՝ ինչ մասնագիտացում է ստացել նա: