640 դիտում, 2021.02.28 19:31

Պարոնայք, դուք վաղուց իրականությունից կտրվել եք, ՀՀ-ի քաղաքացիների արդար պահանջը մի փորձեք այլ հարթություն տանել

Պարոնայք, դուք վաղուց իրականությունից կտրվել եք, ՀՀ-ի քաղաքացիների արդար պահանջը մի փորձեք այլ հարթություն տանել

ՀՅԴ Արթիկի Կոմիտեի ներկայացուցիչ Մհեր Մելքոնյանը գրում է.

«Շիրակի նորանշանակ փոխմարզպետ Դավիթ Սեխլեյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր հետևալ գրառումն է արել. «Զինված հեղաշրջում կամ սահմանադրական կարգի տապալում թույլ չենք տա!!! Ուստի վաղը բոլորս միասին կլինենք հրապարակում»։

2018 թվականին սահմանադրական կարգը տապալելով իշխանության եկած և արդեն երեք տարի նույն գործընթացը շարունակող քաղաքական ուժի ներկայացուցիչը խոսում է սահմանադրական կարգից։

Խելքի աշեցեք...

Պարոնայք, դուք վաղուց իրականությունից կտրվել եք։ ՀՀ-ի քաղաքացիների արդար պահանջը մի փորձեք այլ հարթություն տանել։ Հազարավոր քաղաքացիների պայքարն արդար է և համոզված եղեք ավարտվելու է հաղթանակով։ Իսկ ազգադավ իշխանությանը դուք ինձանից լավ գիտեք ինչ է սպասվում։

Առանց դավաճանների ՀԱՅԱՍՏԱՆ...»: