1190 դիտում, 2021.02.28 18:51

Աշխարհում չկա մի Ազգ, որը մասնակցի իրեն կործանող, դավաճան, ու հողատու ղեկավարին աջակցող միտինգին. Արտակ Զաքարյան

Աշխարհում չկա մի Ազգ, որը մասնակցի իրեն կործանող, դավաճան, ու հողատու ղեկավարին աջակցող միտինգին. Արտակ Զաքարյան

Ովքե՞ր են այն մարդիկ, որոնք վաղը՝ մարտի 1-ին կանգնելու են ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ միտինգին ու իրենց հավասարեցնեն դավաճանին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Նիկոլը, իր միտինգով ամբողջ աշխարհին փորձելու է ցույց տալ, որ Հայը ծախու, անթասիբ, անհայրենիք ու անխելք ժողովուրդ է։ Այնպես, որ սիրելի հայրենակիցներ, ցավով եմ սա ասում, բայց քաղաքական լեզվով՝ դա հենց այդպես է մեկնաբանվում աշխարհում։ Որքան շատ մարդ նիկոլը քշի-տանի լցնի միտինգային հրապարակ, այնքան ավելի ցայտուն կլինի իմ գրածի ապացույցը։

Աշխարհում չկա մի Ազգ, որը մասնակցի իրեն կործանող, դավաճան, ու հողատու ղեկավարին աջակցող միտինգին։ Նորմալ ազգերը կամ նիկոլանմաններին իշխանության չեն բերում ընդհանրապես, կամ էլ վաղուց արդեն քշած կլինեին իշխանությունից։

Եթե որևէ մեկը պետք է գնա նիկոլաստեղծ միտինգին, ուրեմն թող ինքն էլ իր ստոր քայլին գնահատական տա, և չմոռանա, որ նույնիսկ Բանակը՝ նիկոլին արդեն կնքել է որպես դավաճան»: