580 դիտում, 2021.02.28 18:26

«Հայդուկ» ջոկատն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին և միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին

«Հայդուկ» ջոկատն իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին և միանում է ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականի պահանջին

Երջանկահիշատակ հերոս հրամանատար Ջերմուկի Համոյի՝ Մուշեղ Բաբայանի հիմնադրած «Հայդուկ» ջոկատը շարունակում է հավատարիմ մնալ հայրենիքի պաշտպանի սրբազան առաքելությանը և լծակցում է ՀՀ պաշտպանության նախարարության գործունեությանը: 2016-ի Ապրիլյան պատերազմի և 2020-ի 44-օրյա պատերազմի մասնակից «Հայդուկ» ջոկատն այսօր հիմնադիր հրամանատարի որդու` Կարեն Բաբայանի գլխավորությամբ իր անվերապահ աջակցությունն է հայտնում ՀՀ ԳՇ պետին, բոլոր բանակային կորպուսների հրամանատարներին ու ԶՈւ վարչության պետերին և միանում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա կառավարության հրաժարականի պահանջին: Այս մասին ասվում է ջոկատի տարածած հայտարարության մեջ:

Որտեղ որ հող պահող ժողովուրդն ու բանակն է` այդտեղ ենք նաև մենք և անընդունելի ենք համարում, իրենց արյուն քրտինոքով ու անձնվեր բազմամյա աշխատանքով շարքային զինվորից և ազատամարտիկից մինչև բարձրագույն սպայակազմի պաշտոնների հասած անձնաց պաշտոնանկությունը, քանզի նրանք են բանակի հիմնասյուները:

Հատկապես այս օրհասական օրերին, նման պահանջները համարում ենք ոչ այլինչ, քան հայրենիքի դավաճանություն:

Սա մենք չենք դիտարկում, որպես քաղաքական հարթության հարց, այլ համարում ենք Հայաստանի անվտանգությանը վերաբերվող առանցքային խնդիր, որտեղ անվերապահորեն պետք է սատարել միմիայն բանակին: