Վերջին 24 ժամվա ընթացքում Վրաստանում կատարվել է 27 885 թեստավորում, արձանագրվել է կորոնավիրուսի 248 նոր դեպք: Այս մասին տեղեկատվություն է տարածել կառավարության կողմից ստեղծված stopcov.ge հատուկ կայքը ։
Վերջին մեկ օրում երկրում ապաքինվել է 525 մարդ, մահացել է 11 պացիենտ:
Համավարակի տարածումից առ այսօր, Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցված է կորոնավիրուսով վարակման 270 758 դեպք, ապաքինվել է 265 114 մարդ: Մահացածների ընդհանուր թիվը կազմում է 3 510: