կարևոր
784 դիտում, 7 ամիս առաջ - 2021-02-28 15:23

Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են. Արթուր Վանեցյան

Հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են. Արթուր Վանեցյան

Այսօր Բաղրամյան պողոտայում հավաքվել են պահեստազորի գեներալներ, սպաներ, Ազգային անվտանգության, Ոստիկանության քննչական, մաքսային, հարկային մարմիններից, բոլորն իրենց մտահոգություն են հայտնում երկրում ստեղծված իրավիճակի հետ կապված և եկել են այստեղ քննարկելու և միասին հասկանալու իրենց մասնակցությունը ճգնաժամից դուրս գալու համար: Այս մասին Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը:

Անդրադառնալով նրան, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը չստորագրեց ԳՇ պետին պաշտոնից ազատելու վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հրամանը և այն վերադարձրեց, Վանեցյանն ասել է, թե դա նշանակում է, որ նախագահն օգտագործեց իր սահմանադրական լիազորությունները և որպես Սահմանադրության պահպանող այն իրականացրեց, ինչը շատ ողջունելի է:

Լրագրողների այն հարցին, թե վաղը մարտի 1-ն է, Նիկոլ Փաշինյանը հանրահավաք և երթ է հրավիրել, արդյոք հնարավոր են բախումներ, Վանեցյանը ասել է, որ հնարավոր բախման թիվ մեկ պատասխանատուն իշխանություններն են և նրանք պետք է ամեն ինչ անեն, որ ՀՀ- ում ներքին բախումներ չլինեն:

«Իշխանությունները պետք է հասկանան, որ երկրում ստեղծված է ոչ նորմալ վիճակ, երկու կողմերը շատ հուզված են և նյարդայնացած, և պետք է ամեն ինչ անել, որ ողջ գործընթացում բռնությունը բացառեն, բռնությունն անթույլատրելի է»,-նշել է նա: