316 դիտում, 2021.02.28 14:34

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ

Բռնցքամարտիկ Նարեկ Մանասյանը դուրս է եկել Ստրանջայի մրցաշարի եզրափակիչ

Հայաստանը ներկայացնող բռնցքամարտիկները շարունակում են ելույթները Բուլղարիայի միջազգային մրցաշարում:

Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող բռնցքամարտի «Ստրանջայի» 72-րդ մրցաշարում Հայաստանը ունեցավ եզրափակիչի առաջին մասնակիցը։ Փետրվարի 27-ին ոսկե մեդալի համար կպայքարի 91 կգ քաշային Նարեկ Մանասյանը։ Կիսաեզրափակիչում նա հաղթեց Վրաստանը ներկայացնող Արտյոմ Վարդանյանին։

Ոսկե մեդալի համար պայքարում Մանասյանը կմրցի Բուլղարիան ներկայացնող Ռադոսլավ Պանտալևի հետ։ Մարզիկներից 63 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը բավարարվեց բրոնզե մեդալով։ Եզրափակիչի ուղեգրի համար կպայքարեն նաև 81 կգ քաշային Գոռ Ներսիսյանն ու գերծանր քաշային Գուրգեն Հովհաննիսյանը: